Միջազգային

Ֆինլանդիայի ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիան որոշել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը։

«Կառավարության առաջարկով Հանրապետության նախագահը 2022 թվականի ապրիլի 19-ին որոշել է, որ Ֆինլանդիան լրացուցիչ օգնություն կուղարկի Ուկրաինային պաշտպանական տեխնիկայի տեսքով»,- ասվում է զեկույցում։

Փաթեթի կազմը, դրա առաքման եղանակն ու ժամանակացույցը չեն նշվել՝ «որպեսզի երաշխավորվի, որ օգնությունը կհասնի ճիշտ հասցեով»։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ այս որոշումը կայացնելիս հաշվի են առնվել ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ռեսուրսները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում