Միջազգային

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ունիան»-ը, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:

«Ռուսները մասնավոր ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան հրապարակավ էին ասում: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել», - պատասխանել է Փրայսը:

Նեդ Փրայսի խոսքով` Կրեմլը չպետք է զարմանա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունից, Բայդենի վարչակազմը դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից առաջ էր Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում