Միջազգային

Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ իրենք լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրեն Ուկրաինային: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում:

«Մտքեր փոխանակեցինք իմ ուկրաինացի գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ… Ի պատասխան Ուկրաինայի կողմից դիմումների՝ ես հայտնեցի գործընկերոջս, որ Ֆրանսիան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի արդեն իսկ տրամադրված 100 մլն եվրո ռազմական տեխնիկային»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան արդեն իսկ 100 մլն եվրոյի ռազմական աջակցություն էր տրամադրել Ուկրաինային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում