Հաստատվել է Օլիմպիական խաղերում մարմնամարզության ուղեգրերի ստացման եղանակները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ,, Փարիզ -2024 ,, օլիմպիական ամառային խաղերի որակավորման համակարգը: Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ_ը: Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցեն 318 մարզիկ 192/96-ական տղամարդ և կին սպորտային մարմնամարզությունում, 94 գեղարվեստական մարմնարզությունում և 32՝ բատուտում:

Նախորդ՝ Տոկիոյի Խաղերի համեմատ սպորտային մարմնամարզությունում տեղի են ունեցել մի շարք պարզեցումներ: Հիմնական փոփոխությունը վերաբերում է մարզիկների քանակին ՝ հավաքականում:

Թիմային պայքարի ուղեգիր կստանա հինգ մարմնամարզիկ, ովքեր կարող են մասնակցել թիմային և անհատական պայքարին:

Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն անհատական վարկանիշով երեք մարզիկի:

Օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին ՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն թիմային ուղեգրերը:

2023թ. Բելգիայի Անտվերպենում նախատեսված աշխարհի առաջնությունում կվիճարկվեն թիմային և անհատական արտոնագրեր:

Վարկանիշային են նաև 2024թ. աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:

Սպորտային մարմնամարզիկներին խաղերում հանդես գալու վերջին հնարավորությունը կտրվի 2024թ. մայրցամաքային առաջնություններում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկում:

Գեղարվեստական մարմնամարզուհիների համար որակավորման առաջին հնարավորությունը կտրվի Բուլղարիայի Սոֆիայում այս տարվա սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում:

Բատուտում օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճը կսկսվի 2023թ. նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունով:

Հայերեն