Սպորտ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

2 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Ֆուտբոլային երեք տարածաշրջանային կոնֆեդերացիաներ՝ ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը և ԱՖԿ-ն, կարծում են, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը վաճառելու վերջին ծրագիրը վստահության հիմնարար խախտում է այն կառույցների նկատմամբ, որոնց համար ստեղծվել է տվյալ կազմակերպությունը։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ֆուտբոլային ընտանիքին ուղղված բաց նամակում վերոհիշյալ կոնֆեդերացիաները հայտարարել են. «Երբ խաբեությունը խաթարում է վստահությունը, և երբ անհատն իրեն վեր է դասում այն ​​հանրույթից, որը նրան լիազորել է, ապա նա խախտում է իր պարտականությունը։ Ֆուտբոլն աշխարհում ամենամեծ ընդհանուր կիրքն է։ Այն չի պատկանում որևէ առանձին անձի կամ կառույցի։ Այն պատկանում է խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին, ազգային ֆեդերացիաներին և յուրաքանչյուր կառույցին, որին վստահված է դրա ապագայի պահպանումը»։

Փաստաթուղթը ստորագրել են ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ԱՖԿ-ի նախագահ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալիանին և այդ կազմակերպությունների երեք գլխավոր քարտուղարները։

Ջիանի Ինֆանտինոն նախկինում առաջարկել էր մասնավոր ներդրումային հիմնադրամներին վաճառել Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի բաժնեմասեր։ Այդ գաղափարը սուր քննադատության արժանացավ ֆուտբոլային աշխարհում, իսկ Եվրոպական կոնֆեդերացիային անդամակցող ֆուտբոլի բազմաթիվ ազգային ասոցիացիաներ պահանջեցին Ինֆանտինոյի հրաժարականը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում