Սպորտ

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը Շվեյցարիայում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար կտրամադրի խաղի անվճար տոմսեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա»-ն օգոստոսի 13-ին Շվեյցարիայում կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սիոն»-ի դեմ։

Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակի դեպքում կնվաճի մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հյուր թիմի համար նախատեսված հատվածի տոմսերը «Նոա»-ն երկրպագուներին կտրամադրի անվճար։

Խաղին ներկա գտնվելու ցանկություն ունեցողները տոմսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող են WhatsApp-ով կապ հաստատել ակումբի հետ՝ +374 41 094 021 հեռախոսահամարով։

Դիմակայության առաջին հանդիպումն Աբովյանում ավարտվել էր 2:2 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում