«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Սարդարապատ» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատ»-ը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Արմավիրը ներկայացնող ակումբը 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ։ «Սարդարապատ»-ի կազմում աչքի ընկան Լևոն Վարդանյանն ու Լևոն Պետրոսյանը։ «Արարատ»-ի միակ գոլի հեղինակը դարձավ Վարազդատ Հարոյանը։
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն միայն հանդիպման վերջնամասում կարողացավ հաղթանակ կորզել «Ուրարտու»-ի դեմ խաղում՝ 2:1։ «Ուրարտու»-ից գոլի հեղինակ դարձավ Ռաջանին, իսկ «Արարատ-Արմենիա»-ից՝ Նդուրն ու Բենին։
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակում կկայանան նաև «Գանձասար»-«Սյունիք», «Փյունիկ»-«Վան», «Շիրակ»-«Նոա» և «Ալաշկերտ»-ԲԿՄԱ հանդիպումները։