Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել Աֆրիկայից փախստականների հոսքի. փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոհեմ չԷ միանալ Վաշինգտոնի եւ Լոնդոնի բոլոր հակառուսական պատժամիջոցներին, Եվրոպան ծուղակն Է ընկել. բացի Ուկրաինայի փախստականներից, առաջիկայում մայրցամաք կարող Է հորդել Աֆրիկայից փախստականների անկառավարելի հոսքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ-ի Առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) սպառողական շուկայի զարգացման զարգացման խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորիսովը:

«Աճապարանքով եւ հույզերով ընդունելով հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթները՝ Եվրոպան հայտնվել Է եվրոպական խնդիրներից հեռու գտնվող Վաշինգտոնի ու Լոնդոնի հակառուսական պատժամիջոցների ծուղակում: Բացի Ուկրաինայի փախստականներից, առաջիկայում մայրցամաք կարող Է հորդել Աֆրիկայից փախստականների անկառավարելի ու չտեսնված հոսքը: Ինչպես ասում են, գնալ-գալով ճամփա են բացել, մարդիկ գիտեն, թե որ եվրոպական երկրներ փախչել»,-ասել Է Բորիսովը:

Բանն այն Է, որ պատժամիջոցները, նրա խոսքով, աշխարհում խորացրել են հացահատիկի եւ ընդհանուր առմամբ պարենամթերքի գների բարձրացման գործընթացը, որն սկսվել Էր դեռ քովիդի կապակցությամբ: «Ներկայում առաջացած իրադրությունն սպառնում Է Աֆրիկայի երկրներում ահավոր պարենային ճգնաժամով: ՉԷ որ Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի հիմնական մատակարարներն են համաշխարհային շուկայում՝ ընհանրապես, եւ Աֆրիկայում՝ մասնավորապես, որտեղ հացը բառացիորեն գլխավոր սննդամթերքն Է»,-հիշեցրել Է Բորիսովը: Փորձագետն այն կարծիքին Է, որ Եվրոպայի քաղաքագետներն սկսում են գիտակցել ստեղծված իրադրության ողջ սարսափը:

«Համենայն դեպս, ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի իրենց գործընկերների, Եվրոպայի քաղաքական գործիչները, կարծում եմ, կմտածեն, թե ինչպես դուրս գալ ծուղակից, ինչպես կասեցնել հնարավոր հետեւանքները, ինչպես նպաստել Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտվելուն»,-եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները