Միջազգային

 ԱՄՆ-ի օրենսդիրները Բայդենին խնդրում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային. CNN

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ի օրենսդիրները Բայդենին խնդրում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային. CNN

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օրենսդիրները երկրի նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարին հղված նամակը:

CNN-ի տվյալներով՝ ավելի քան 30 օրենսդիրներ ամերիկյան երկու առաջատար կուսակցություններից պահանջում են, որ վարչակազմն ընդլայնի զինամթերքի ցուցակն ու ավելացնի քանակը, որը Վաշինգտոնը մատակարարում Է Կիեւին: Մասնավորապես, նրանք Բայդենին խնդրում են ավելացնել ուկրաինացի զիվորականներին անօդաչուների, Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ Stinger շարժական հրթիռային համալիրների մատակարարումների ծավալները:

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ օրենսդիրների համապատասխան պահանջները կազմվում են ուկրաինական կողմի խնդրանքի հիման վրա, որն ստացվել Է անցյալ շաբաթ: Հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել Էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի Կոնգրեսին են հանձնել զինամթերքի եւ օգնության այլ տեսակաների ցուցակ, Վաշինգտոնի կողմից որոնց մատակարարումների հույս ունեն: Այնտեղ այլ բաների թվում նշված են անօդաչուներ, հրետանային, զենիթային եւ հակատանկային համալիրներ, հականավային զենք, դիտարկման համակարգեր, ինչպես նաեւ Սու-25 գրոհիչներ: Ավելի վաղ Վաշինգտոնը մերժել Է Վարշավայի առաջարկությունը Կիեւին հանձնել իր մոտ առկա խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչները՝ Գերմանիայի ռազմակայանից Ուկրաինա տեղափոխման միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում