1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 553 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 647 հազար 796 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1021պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 739 է: