Վրաստան

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Վրաստանի պետական ​​էլեկտրոցանցը հայտարարել է երկրի տարածքում էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի առաջին ալիքը։

Նշվում է, որ էներգահամակարգի վերականգնումը սկսվել է վթարի հայտնաբերումից անմիջապես հետո, իսկ վթարի հանգամանքները դեռ պարզվում են։

«Ինտենսիվ և համակարգված ջանքերի արդյունքում սպառողների էլեկտրամատակարարումը կարճ ժամանակահատվածում աստիճանաբար վերականգնվել է։ Պատճառը ներկայումս հետաքննվում է, և մենք հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասվում է պետական ​​էլեկտրացանցի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում 2 օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն առանց լույսի է մնացել գրեթե ամբողջ երկիրը։

Նման իրավիճակ էր տեղի ունեցել նաև հուլիսի 24-ին՝ մոտավորապես ժամը 00:10-ին։ Վրաստանի էլեկտրոցանցում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով խափանումներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության ցանցերում: Արդյունքում, Թբիլիսիում և Վրաստանի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում