ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլաններն սպառնալիք են ներկայացնում ՌԴ-ի համար. Պուտին
1 րոպեի ընթերցում

Նոր սպառազինությունները, որոնք պլանավորվում է տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ), սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ։
Ռուսաստանի ղեկավարը պարզաբանել է, որ հակամարտության ներուժն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է, Հյուսիսատլանտյան դաշինքը ներթափանցում է այնտեղ:
«Մենք տեսնում ենք, որ այստեղ (խմբ.՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում), ցավոք, աճում է հակամարտության ներուժը: Այստեղ է ներթափանցում ՆԱՏՕ-ն: Ստեղծվում են նոր ռազմաքաղաքական դաշինքներ: Այստեղ տեղակայվում են և տեղակայման են պլանավորվում զենքի նոր համակարգեր, որոնք սպառնալիք են ստեղծում մեր երկրի համար», - հայտարարել է նա: