Աշխարհ

Աֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով ինը զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով ինը զոհի մասին

Առնվազն ինը մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել Աֆղանստանի տարածքի նկատմամբ Պակիստանի ավիահարվածների հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հայտարարել է թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

Նրա խոսքով՝ պակիստանցի զինվորականները ռմբակոծել են Կունարի և Հիլմենդի նահանգները, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Հարվածների հետևանքով ավերվել է նաև երեք շենք։

Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահարի, Խոստի և Պակտիայի սահմանամերձ նահանգների տարածքին հասցված հարվածների պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում