Իրան

Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ճապոնացի գործընկերոջ՝ Տոշիմիցու Մոտեգիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Արաղչին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​նախաձեռնությունների և գործընթացի ընթացիկ վիճակը՝ պարզաբանելով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

Տոշիմիցու Մոտեգին իր հերթին ներկայացրել է Ճապոնիայի տեսակետներն ու դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Նա կրկին ընդգծել է Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով ազատ և անվտանգ նավագնացությունը վերականգնելու, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ապագան ողջ միջազգային հանրության հետ քննարկելու կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում