Իրան

ԻՀՊԿ պաշտոնյան պարզաբանել է Իրանի գերագույն առաջնորդի՝ հանրությանը չներկայանալու պատճառը

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ պաշտոնյան պարզաբանել է Իրանի գերագույն առաջնորդի՝ հանրությանը չներկայանալու պատճառը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խուսափում է հրապարակային ելույթներից` բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան PBS-ի (Հանրային հեռարձակման ծառայություն) հետ հարցազրույցում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաքդին։

«Այս ռազմավարությունը նրան է պատկանում։ Մեր թշնամին հանցագործ է և չի ենթարկվում որևէ օրենքի։ Բնականաբար, դա անվտանգության նկատառումներից է բխում։ Այլ պատճառ, անշուշտ, չկա», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Նաքդին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անձամբ հանդիպել է Խամենեիի հետ։

«Եկեք այս հարցը մի կողմ թողնենք», - ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է 2026 թ․ փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման առաջին օրը, որից հետո նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, նշանակվել է գերագույն առաջնորդ։

Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկսվելուց ի վեր նա երբեք հանրության առջև չի ներկայացել։

Թեհրանը բազմիցս նշել է, որ Խամենեիի առողջությունը վտանգված չէ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում