Միջազգային

Բուլղարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը մարտի 24-ին Բրյուսելում լրագրողների առջեւ հավաստել Է այն տեղեկատվությունը, որ իր երկիրը ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բուլղարիան հնարավորինս ամեն ինչ անում Է, որպեսզի պաշտպանի Ուկրաինային, բայց նրան առանց անմիջական ռազմական օգնությունն ցույց տալու»,- ասել Է Պետկովը:

Վարչապետը հայտնել Է, որ Բուլղաիայի տարածքում շարունակում Է բուլղարական մարտական խմբի կազմավորումը, եւ դրան պատրաստ են միանալու 150 անգլիացի զինառայողներ, նաեւ բանակցություններ են ընթանում Իտալիայի հետ, իսկ ավելի վաղ ԱՄՆ-ը համաձայնվել Է Բուլղարիա ուղարկել Stryker մարտական զրահապատ մեքենաների վաշտ:

«Բուլղաիայում կլինի ուժեղ մարտական խումբ՝ բուլղարական հրամանատարության նեքո»,- ընդգծել Է վարչապետը: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն մտադիր Է որոշում ընդունել իր պաշտպանության խոշորագույն հզորացման մասին, որի առաջին քայլը կլինի դաշինքի չորս մարտական խմբերի տեղակայումը Բուլղաիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում:

Պատասխանելով հարցերին՝ Պետկովը կարծիք Է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործում են, բայց, նրա խոսքով, դրանք պետք Է լինեն ավելի անհամաչափ, վնաս հասցնող Ռուսաստանի պետությանը, այլ ոչ թե Եվրամիության երկրներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում