ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա այցի շրջանակում կայցելի Բրյուսել, ապա կմեկնի Լեհաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին։ Նշվում է, որ Լեհաստանն ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է. այն ոչ միայն հյուրընկալել է ամերիկացի հազարավոր զինվորականների, այլ նաև ընդունել է ուկրաինացի փախստականների ամենամեծ հոսքը: Այստեղ է այս պահին գտնվում ավելի քան 2 միլիոն փախստական Ուկրաինայից:

Ջո Բայդենը Վարշավայում երկկողմ հանդիպում կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչը նախատեսված է շաբաթ օրը՝ մարտի 26-ին։

Մարտի 21-ին՝ իր այցից առաջ, Բայդենը կքննարկի Եվրոպայում ռազմական իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Բայդենն այս պահին չի նախատեսում այցելել Ուկրաինա:

Հայերեն Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը