Աֆրիկայում առաջիկա շաբաթներին ցորենի եւ պարենի մի շարք տեսակների պակասություն կառաջանա. SABC

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկները վտանգված են արդեն առաջիկա մի քանի շաբաթում ցորենի եւ մի շարք սննդամթերքի պակասություն ունենալու Ուկրաինայի հակամարտության պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նախազգուշացրել Է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) եւ Աֆրիկայի մայր ցամաքի խոշորագույն բուհի աշխատակից Դիրկ Կոտցեն:

«Աֆրիկայի բազմաթիվ երկրներ ցորեն եւ այլ հացատիկներ են ներմուծում Ռուսաստանից եւ Ուկրաինայից,- մարտի 21-ին նրան մեջբերում Է տեղական SABC ռադիոկայանը:- Մենք սպասում ենք ցորենի, ցորենի ալյուրի եւ դրա արտադրանքի պակասություն: Դրան հարկ Է հավելել նաեւ նավթի գների շարունակվող աճը, ինչը սաստկացնում Է գնաճը»: Ռուսաստանը ցորենի խոշորագույն արտահանողն Է աշխարհում, իսկ Ուկրաինան այդ շուկայում զբաղեցնում Է հինգերորդ հորիզոնականը, նշում Է ռադիոկայանը:

Վերջին տարիներին նրանք համատեղ ապահովել են գարու համաշխարհային մատակարարումների 19 տոկոսը, ցորենի՝ 14 տոկոսը եւ եգիպտացորենի՝ 4 տոկոսը: Արդյունուքում ՌԴ-ին եւ Ուկրաինային Է բաժին ընկնում հացահատիկների համաշխարհային արտահանման ավելի քան մեկ երրորդը: Նրանց բաժինն արեւածաղկի ձեթի համաշխարհային արտահանման մեջ հասնում Է 52 տոկոսի: Ռուսաստանը նաեւ գյուղատնտեսական պարարտանյութերի խոշորագույն արատդրողն ու արտահանողն Է աշխարհում: Աֆրիկայի շատ երկրների իշխանությունները, որոնք ցորեն են ներմուծում Ռուսաստանից, արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների պահպանման դեպքում սպասում են ցորենի եւ դրանից մթերքների գների բուռն աճ: Որպես հետեւանք կտուժեն բնակչության ամենաաղքատ խավերը, որոնք իրենց եկամտի զգալի մասը ծախսում են սննդամթերքի վրա:

«Դրա հետեւանք կդառնա սովի խնդիրի սաստկացումն Աֆրիկայում»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆԿՏԱԴ) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը: Աֆրիկայի երկրների թվում ռուսական ցորենի ներմուծումից մյուսներից ավելի կախված են Բենինը՝ ՌԴ-ից ցորենի 100 տոկոս ներմուծում, Սուդանը՝ մինչեւ 70 տոկոս, Ռուանդան, Տանզանիան, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապետությունը՝ մինչեւ 65 տոկոս յուրաքանչյուրը, Եգիպտոսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին՝ շուրջ 60 տոկոս:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ուգանդան, Նամիբիան, Տոգոն, Սենեգալը Ռուսաստանից ներկրում են ցորենի յուրաքանչյուր երկրորդ տոննան: Ռուաստանյան ցորենի խոշորագույն գնորդներ են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը, Քենիան, Մալավին, Կաբո Վերդեն եւ Սոմալին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում