Եկեք փոխենք սովորությունը. Վրաստանում անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում «Եկեք փոխենք սովորությունը» կարգախոսով անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նախատեսված են իրազեկման մի շարք միջոցառումներ: Նշվում է, որ աղի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը և հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի: Այս բարդությունները կարելի է կանխել՝ հրաժարվելով շատ աղ օգտագործելուց

Վրաստանում աղի սպառման մասին հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 47.8 տոկոսն աղ է ավելացնում արդեն պատրաստի սննդին, 10 տոկոսն՝ առանց նախապես համտեսելու: Հարցվածների մեկ երրորդը հաճախ դիմում է արագ սննդի ծառայություններին:

«Կարևոր է, որ բոլորս միասին հասկանանք աղի ավելորդ սպառման բացասական ազդեցությունը մեր առողջության վրա եւ փոխենք մեզ վնասող սովորությունը: Հատկապես, որ դա այդքան էլ դժվար չէ»-ասված է հաղորդագրությունում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան