Միջազգային

 ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության հետեւանքները

2 րոպեի ընթերցում

 ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Ռուսաստանի Ուկրաինիա ներխուժման անխուսափելի հետեւանքներն, այլեւ ավելի երկարաժամկետ հետեւանքները, մեր դաշինքի ադապտացիան»,- ասել Է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համոզվի, որ «այդ ճգնաժամը չի տարածվի Ուկրաիանայի սահմաններից դուրս»:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին կանցկացնեն արտահերթ հանդիպում՝ նվիրված Ուկրաինային, որի ընթացքում կքննարկեն, մասնավորապես, երկարաժամկետ հեռանկարով բոլոր ոլորտներում անվտանգության ուժեղացման կոնկրետ միջոցները, ինչպես նաեւ ուժերի դիրքերի փոփոխությունը, մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ նիստին կմասնակցեն նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզինկովը եւ պաշտոնակիցները Վրաստանից, Ֆինլանդիայից, Շվեդիայից եւ Եվրամիությունից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում