Ռադան ևս մեկ ամսով երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, երկարացրել է երկրում ռազմական դրության ժամկետը ևս մեկ ամսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ էր ներկայացրել Գերագույն Ռադա Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը մարտի 24-ից ևս 30 օրով երկարացնելու մասին: Այդպիսով, ռազմական դրությունը կտևի մինչև ապրիլի 25-ը:

Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է