Միջազգային

Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժյուլիեն Դենորմանդին չի բացառել սովի ծագումը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Ուկրաինայի հակամարտության հետեւանքների պատճառով: Մարտի 15-ին այդ մասին նա հայտարարել Է France Inter ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դենորմանդին նշել Է, որ Ֆրանսիան մյուս երկրներից ավելի քիչ կհանդիպի խնդիրների, քանի որ վաղուց Է շեշտը դրել Է պարենային անկախության վրա: «Բայց ինձ շատ Է անհանգստացնում այն, ինչ տեղի կունենա համաշխարհային մակարդակում,- ասել Է նա:- Այսօր կա այն բանի վտանգը, որ մենք կդառնանք սովի ականատեսներ, մասնավորապես Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում»: Ռուսաստանն այսօր ավելի շատ հացահատիկ Է արտահանում, քան Եվրոպան: Եգիպտոսը, Մարոկոն, Լիբանանը լիովին կախված են ՌԴ-ից եւ Ուկրանիայից մատակարարումներից: Հարց Է առաջանում, թե այդ երկրներն ինչպե՞ս իրենց կապահովեն հացով: Եգիպտոսի համար, օրինակ, դա ֆունդամենտալ խնդիր Է»,- ասել Է Դենորմանդին: Նա նշել Է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի սեւահողային մարզերն արտասովոր բերրի են»:

Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարարն ընդգծել Է, որ «երկրորդ խնդին աշխարհաքաղաքական Է»: «Ահա արդեն 20 տարի Ռուսաստանը մեծացնում Է իր ազդեցությունն այդ երկրների (Եգիպտոս, Մարոկո, Լիբանան – ծանոթ. խմբ.) վրա»,- կարծում Է նա: Եվրոպան, նրա խոսքով, պետք Է վերականգնի իր դիրքերն այդ տարածաշրջանում»: Ամբողջությամբ վերցված, Ֆրանսիայի նախարարի կարծիքով՝ «Ուկրաինայի հակամարտությունը ծանր կանդրադառնա համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա»: «Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի, բայց նաեւ այլ մթերքի, այդ թվում անասնապահության համար կերերի առաջատար արտահանողներն են»,- նշել Է Դենորմանդին:

«Ուկրաինայի իրադրությունը կհանգեցնի պարենի, ինչպես նաեւ Էներգակիրների գների աճի: Դա կհանգեցնի սպառողական գների աճի, դրանում մենք պետք Է մեզ հաշիվ տանք»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում