Միջազգային

Հարավային Կորեան ռազմական նյութական եւ բժշկական օգնություն կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան ռազմական նյութական եւ բժշկական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Նյութա-տեխնիկական աջակցության փաթեթը, որը Հարավային Կորեան պլանավորում Է ուղարկել Ուկրաինային, գնահատվում Է 1 միլիարդ վոն (ավելի քան 804 հազար դոլար): Այն բաղկացած Է մոտավորապես 20 առարկաներից, ներառյալ վրաններ, օգտագործման համար պատրաստ ուտելիք, ծածկոցներ եւ առաջին օգնության դեղարկղիկներ:

«Ինչ վերաբերում Է մանրամասներին, այդ թվում այն բանին, թե ինչպես Է օգնությունն ուղարկվելու եւ դրա հետ կոնկրետ կապված այլ հարցեր, ապա կոնսուլտացիաները շարունակվում են»,-հայտարարել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պու Սին Չհանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում