ԵՄ-ի Ռազմական կոմիտեի ղեկավարը, հայտարարել է, որ անթռիչք գոտու որշումը կարող է ընդունել սոսկ ՄԱԿ-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որը խնդրում Է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող Է ընդունվել սոսկ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես մարտի 14-ին Corriere della sera թերթում հրապարակված հարցազրույցում ասել Է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն, հակառակ դեպքում «դա կլիներ ռազմական ակտ ՌԴ-ի դեմ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Անթռիչք գոտու) որոշումը կարող Է ընդունել սոսկ ՄԱԿ-ն, ինչպես դա Լիբիայում Էր: Այս (Ուկրաինայի) դեպքում առանց ՄԱԿ-ի կողմից այդ որոշման դա կլիներ պատերազմի ակտ Ռուսաստանի դեմ»,- ասել Է գեներալը: Նա նշել Է, որ ստեղծված իրավիճակը ԵՄ-ին եւ անդամ երկրներին դրդել Է սեփական պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության գիտակցմանը՝ օպտիմալացնելով ռազմական ծախսերը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին Վլադիմր Զելենսկին բազմիցս ՆԱՏՕ-ին խնդրել Է անթռիչք գոտի սահմանել իր երկրի երկնքում: Ի պատասխան ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հանդես են եկել այդ քայլի դեմ:

Իր հերթին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել Է, որ Ռուսաստանն Ուկրաինայի օդային տարածությոնում անթռիչք գոտի սահմանելու այլ երկրների ցանկացած փորձերը կդիտի որպես մասնակցություն ռազմական գործողություններին, դրանք կապված են աղետալի հետեւանքների հետ ամբողջ աշխարհի համար: Ռուսաստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է հետեւանքների լրջությունն Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու փորձերի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26