Միջազգային

Ուկրաինայի ճգնաժամն սպառնում Է Աֆրիկայի երկրների տնտեսություններին. ԱՄՀ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ճգնաժամն սպառնում Է Աֆրիկայի երկրների տնտեսություններին. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրները մյուս պետություններից ավելի խոցելի են Ուկրաինայի նեկայիս հակամարտության հետեւանքներից: Այդ մասին հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ընթացիկ շաբաթում Աֆրիկայի պետությունների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հետ կայացած կոնսուլտացիաների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հեռանգա հետեւանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար,- մարտի 11-ին մեջբերում Է նրան SABC հեռուստառադիոընկերությունը:- Աֆրիկայի համար դժվարին ժամանակներ են սկսվում, քանի որ մայր ցամաքի համար ստեղծվել են սպառնալիքներ չորս ուղղություններով. սննդամթերքի գների աճ, վառելիքի թանկացում, զբոսաշրջության գների անկում եւ նոր դժվարություններ կապիտալի միջազգային շուկաներից օգտվելու հարցում»:

Գեորգիեւան տեղեկացրել Է, որ ԱՄՀ-ն պատրաստ Է օգնելու Աֆրիկայի երկրներին հաղթահարելու ցնցակաթվածի հետեւանքները, որն սպառնում Է համաշխարհային տնտեսությանն ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում