Եվրամիության խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի ռազմական օգնությունն Ուկրաինային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խաղաղության հիմնադրամը (European peace facility) կկրկնապատկի Եվրամիության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակի համար հատկացնելով եւս 500 միլիոն եվրո:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Վերսալում Եվրամիության գագաթնաժողով ժամանելուց հետո: «ԵՄ-ի երկրները 500 միլիոն եվո են տրամադրել Ուկրաինային մեր ռազմական օժանդակությանը: Եվրոպայի խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի այդ օգնությունը՝ հավելելով եւս 500 միլիոն եվրո»,- ասել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-
Կարդացեք հոդվածը` Русский