Միջազգային

Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը

1 րոպեի ընթերցում

Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ապառազմականացումն անհրաժեշտ Է, չի կարելի հապաղել այս հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, մենք հիմա Էլ ենք ցանկանում, որպեզի դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ Է Ուկրաինայի ապառազմականացումը, անհրաժեշտ Է Ուկրաինայի դենացիֆիկացումը, եւ այդ հարցում չի կարելի հապաղել:

Որովհետեւ սպառնալիքը, որն ստեղծվել Է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք Է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք Է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում