Միջազգային

Կանադան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Կանադան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել 50 մլն կանադական դոլարի (շուրջ 38.8 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է կանադական նավթի հնարավոր մատակարարման հետ կապված հարցեր:

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան ռուսական նավթի մատակարարումը կանադականով փոխարինելու գործում՝ նա ասել է. «Մենք իսկապես այսօր առավոտյան եկար զրույց ենք ունեցել այդ հարցի շուրջ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում