Միջազգային

 Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային

3 րոպեի ընթերցում

 Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Հենց նոր խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ես նրան հայտնեցի, որ Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի եւս մեկ խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: Մենք նաեւ քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ հումանիտար օգնությունն Ուկրաինային»,-Թրյուդոն գրել Է իր Twitter-օգտահաշվում: Վարչապետի խոսքով՝ նա նաեւ Զելենսկուն հրավիրել Է հանդես գալ Կանադայի խորհրդարանի առջեւ: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան Արեւմուտքը սահմանել Է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն:

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումները զարգացնում են հարձակումները: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում