Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է թիմի գրանցած արդյունքներից աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Սերոբյանը խոսքով` հաջող պայքար ստացվեց Կոդբուսի գավաթի փուլում, որտեղ ուժեղ պայքար էր ծավալվել, սակայն մասնագետը դժգոհ է Գագիկ Խաչիկյանից, որը լավ ելույթ չունեցավ:

«Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,-շեշտեց Սերոբյանը:

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, բայց դա որևէ կերպ չի ազդի հետագա մասնակցությանն այս կամ այն մրցաշարին:

Մասնագետի խոսքով` ավագ սերնդին փոխարինելու են գալիս արժանի երիտասարդներ:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը մեկ արծաթե, Վահագն Դավթյանը մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթ, մեկ բրոնզ:

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը