Միջազգային

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել Ուկրաինայում ռազմական կենսաբանական լաբորատորիաների մասին տվյալները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը  ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել Ուկրաինայում ռազմական կենսաբանական լաբորատորիաների մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաաո Ցզիյանը:

Նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում գործում էին 26 ամերիկյան լաբորատորիա և նման այլ օբյեկտներ:

«ԱՄՆ-ն որպես լաբորատորիաներին վերաբերող առավել շատ տեղեկություններ ունեցող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում` այնտեղ գտնվող վիրուսների և դրանց հետազոտությունների էության մասին», - նշել է նա:

Չժաաո Ցզիյանի խոսքով` հանուն Ուկրաինայի և հարևան տարածաշրջանների բնակիչների առողջության Չինաստանը նաև կոչ է անում համապատասխան կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում