Միջազգային

Ուկրաինան ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի  միջազգային դատարան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի  միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությունը:

«Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։

Նա կոչ է արել դատարանին անհապաղ հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները եւ լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում