Միջազգային

 Մակրոնը հայտարարել է, որ 300 մլն եվրոյի չափով օգնություն եւ ռազմական տեխնիկա կառաջարկի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

 Մակրոնը հայտարարել է, որ 300 մլն եվրոյի չափով օգնություն եւ ռազմական տեխնիկա կառաջարկի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով օգնություն ուղարկելու պլանների մասին:

«Ուկրաինային Է տրամադրվել աննախադեպ մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյի չափով: (…) Ֆրանսիան լրացուցիչ կտրամադրի 300 միլին եվրո տնտեսության ամրապանդման համար, եւ մենք նաեւ պատրաստ ենք շարունակելու ռազմական սարաքավորանքի մատակարարումները»,- ասել Է Մակրոնը փետրվարի 25-ին Բրյուսելում Ուկրաինային շուրջ արտակարգ գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարը նաեւ հայտարարել Է Եվրամիության համերաշխության մասին Ուկրաինային օգնություն ցույց տալու հարցում: Բացի դրանից, ինչպես նշել Է Մակրոնը, Փարիզը մտադիր Է իր պատժամիջոցները սահմանել Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներից անմիջապես հետո:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում