Միջազգային

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի«-ն, նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող զսպող ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքի ավելացման մասին», - նշված է ԱՄՆ նախագահի գրաֆիկում:

Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում