Միջազգային

Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում

1 րոպեի ընթերցում

Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջնորդները տեղեկացրել են մեկը մյուսին միջազգային գործընկերների հետ տարվող բանակցությունների մասին՝ անդրադառնալով նաև այս շաբաթ վարչապետի՝ Կիև կատարած այցին: Նրանք համաձայնել են, որ առկա լարվածության պայմաններում դիվանագիտական լուծման որոնումը պետք է մնա որպես առաջնահերթություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը՝ մշակելու պատժամիջոցներ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի անդամների միասնականությունն ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում