Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Եվրամիության հետ մերձեցման ուղեգծի մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Եվրամիության հետ մերձեցման ուղեգծի մասին

Մեծ Բրիտանիան նպատակ ունի էապես բարելավելու հարաբերությունները Եվրամիության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ երկու պաշտոնյաները հանդիպել են գնացքում՝ Ուկրաինայի անկախության օրը նշելու համար Կիև մեկնելիս։

«Մեծ Բրիտանիան պետք է գործի ավելի համարձակ՝ միությանը մերձենալու առումով», - ըստ հաղորդագրության՝ ասել է Բըրնհեմը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ դա նշանակում է զարգացնել Միացյալ Թագավորության և նրա եվրոպացի դաշնակիցների միջև արդեն հաստատված սերտ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում, որպեսզի այդ հիմքի վրա ընդլայնվի համագործակցությունը հարաբերությունների բոլոր բնագավառներում։

Բըրնհեմը և Կոշտան համաձայնել են, որ Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա այս տարի ավելի ուշ, հարթակ կդառնա այդ աշխատանքի շարունակման համար։

Օգոստոսի 24-ին ավելի ուշ Բըրնհեմը և Կոշտան Կիևում մասնակցելու են Ուկրաինային աջակցության համար համախմբված երկրների՝ «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում