ԱՄՆ զինվորականների առաջին խումբը փետրվարի 5-ին կժամանի Լեհաստան. Reuters
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքերն ուժեղացնելու նպատակով Լեհաստան ամերիկացի զինվորների առաջին խումբը կժամանի փետրվարի 5-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվական գործակալության տվյալներով՝ ամերիկյան ռազմական տեխնիկան այս շաբաթ արդեն սկսել է տեղափոխվել Լեհաստան: