Միջազգային

 «Անա» արեւադարձային փոթորիկը 70 մարդու մահվան պատճառ է դարձել Աֆրիկայի հարավ - արեւելքում

2 րոպեի ընթերցում

 «Անա» արեւադարձային փոթորիկը 70 մարդու մահվան պատճառ է դարձել Աֆրիկայի հարավ - արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին վեց օրում մինչեւ 70-ի Է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում եւ Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, որոնց պատճառն «Անա» արեւադարձային փոթորիկն Է: Հունվարի 27-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Մադագասկար կղզի-պետությունում, որտեղ հունվարի 22-ին առաջինն Է մոլեգնել «Անա» փոթորիկը, զոհվել Է 41 մարդ, Մոզամբիկում՝ 18, Մալավիում՝ 11 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր 51 զոհվածների մասին այդ երեք երկրներում: Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ Է ստացել, քանդվել են տասնյակ հազարավոր տներ:

Այսպես, Մադագասկարում 110 հազար մարդ հարկադրված Է եղել լքելու տներըը հեղեղումների պատճառով, մարդկանց տեղավորում են դպրոցներում: Մոզամբիկում արեւադարձային փոթորկի հետեւանքներից, որը երկրի սահմանն անցել Է հունվարի 24-ին, տուժել Է 500 հազար մարդ: Ավերվել Է շուրջ 10 հազար տուն: Մոզամբիկի հարեւան Մալավիում իշխանությունները տարերային աղետի ռեժիմ են հայտարարել: Երկրի զգալի մասն արդեն երրորդ օրն Է, ինչ մնում Է առանց Էլեկտրականության:

«Անա» արեւադարձային փոթորիկն առաջացել Է Հնդկական օվկիանոսի հարավ - արեւմտյան մասում եւ շարժվել Է դեպի Աֆրիկայի արեւելյան ափ՝ բերելով առատ տեղումներ, որոնք ուղեկցվել են փոթորկային քամիներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում