Քաղաքականություն

Սատանան մանրուքների մեջ է՝ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով, ինչի՞ գնով․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

4 րոպեի ընթերցում

Սատանան մանրուքների մեջ է՝ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով, ինչի՞ գնով․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը երբեք դեմ չի եղել և մեծ հաշվով պետք էլ չէր դեմ լիներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն սատանան մանրուքների մեջ է՝ ինչպես, ինչ եղանակով, ինչի գնով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ղազինյանը հիշեցրեց, որ դեռևս 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ընդգրկվեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում և պետության կողմից դրվեց արտաքին քաղաքական կարևոր պահանջ՝ հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։

«Այդ օրակարգը ստացավ համազգային կոնսենսուս։ Այն նպաստեց աշխարհասփյուռ հայության և հայկական աշխարհի կոնսոլիդացիայի տարբեր աշխարհամասերում, տարբեր երկրներում և այդ կոնսոլիդացիան հանգեցրեց նրան, որ Հայոց ցեղասպանության 90-ամյակի արդեն իսկ նշմարվում էին լուրջ վտանգներ Թուրքիայի համար, որ կարող է հայկական աշխարհի արդյունավետ աշխատելու դեպքում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց տեղի ունենալ։ Դա կանխելու համար 2005 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ գրեց Հայաստանին։ Նպատակը նամակի մեկն էր՝ կանխել այդ գործընթացը, արգելափակել այն, ասելով, որ Հայաստանի ջանքերը հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խոչընդոտում են Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը։ Ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ և այդ երկխոսությունը կանգնեց պատասխան նամակի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահին- խմբ) արդյունքում»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հետագայում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ փորձեցին նորից այդ երկխոսությունը վերականգնել։

« Եվ այդ նպատակով եղել է Շվեյցարիայում,ԱՄՆ-ում և Եվրոպայի Միության երկրներում առաջարկություններ հարաբերությունների կարգավորման հարցով»,- հավելեց Ղազինյանը։

Պատգամավորը ընդգծեց՝ նորմալ չէ, որ 21-րդ դարում շուրջ 30 տարի Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են, երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, և դա պետք է լուծում ստանա։ Սակայն, ըստ Ղազինյանի, այն վերաբերմունքը և այն ազդակները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանից, բնավ չեն խոսում այն մասին, որ Թուրքիայում տենչում են տեսնել ուժեղ հայկական պետականություն, երազում են տեսնել բարգավաճող հայ ազգ և ուժեղ հայկական ինքնություն։

«Դա դարերով եկել է, կարծես թե, համոզվել ենք, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու»,- ավելացրեց Ղազինյանը։

Ղազինյանը նշեց, որ, իհարկե, պետք է հարաբերությունները կարգավորել, բայց ամեն դեպքում գոյաբանական վտանգը կախված է հայ ժողովրդի գլխին։

« Ուզում եմ հիշեցնել, որ նրանց բոլոր ռազմավարական ծրագրերում Հայաստանի Հանրապետություն, հայկական պետականություն որպես այդպիսին իրենց հարևանությամբ չկա։ Իրենք ապրիորի տրամադրված են, որ չպետք է լինի Հայաստան։ Եկեք հասկանանք, որ բոլոր գործողությունները, որ կփորձեն անել Հայաստանի հետ, ի վերջո, դա է լինելու։ Մեր խնդիրը պետք է լինի, իհարկե, անընդհատ պատրաստ լինել դրան»,- եզրափակեց Ղազինյանը։

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում