Խաչատրյանի միջազգային փառատոնն անդամակցել է Եվրոպական փառատոների ասոցիացիային. հերթական համագումարը կանցկացվի Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում է արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող փառատոներ աշխարհի տարբեր ծայրերից։ Միջազգային այս կառույցին անդամակցում են 40 երկրի 100 փառատոներ։

«Ասոցիացիայի առաքելությունն է ստեղծել մշակութային երկխոսության մի հարթակ, որտեղ կմիավորվեն արվեստի տարբեր ճյուղերի հանրայնացման, հանրության շրջանում բարձր արժեքների տարածման նպատակ ունեցող մշակութային նախաձեռնությունները, և ջանքերը համատեղելով՝ կկարողանան ավելի հեշտ հասնել արվեստի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակին։

Եվրոպական փառատոների ասոցիացիային անդամակցումը Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հնարավորություն կտա է՜լ ավելի մեծացնելու փառատոնի միջազգային կապերը, ձեռք բերելու նոր գործընկերներ, ավելի մեծ լսարաններին հասանելի դարձնելու հայկական մշակույթը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հեղինակավոր փառատոների ընտանիքին անդամագրվել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի երաշխավորությամբ։ Տեղեկացնենք նաև, որ Եվրոպական փառատոների ասոցիացիայի հերթական համագումարը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Երևանում 2022 թվականի մայիսի 2-5-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է խաչատրյանական 9-րդ փառատոնը։ Ամեն տարի փառատոնը Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Ականավոր երաժիշտներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Զախար Բրոնը, Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը և բազմաթիվ այլ արտիստներ հանդես են եկել Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում