Միջազգային

Արգենտինան պարտադիր կարանտին է սահմանել Աֆրիկա այցելած մարդկանց համար

1 րոպեի ընթերցում

Արգենտինան պարտադիր կարանտին է սահմանել Աֆրիկա այցելած մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի իշխանությունները պարտադիր կարանտին են սահմանել երկիր մուտք գործող այն մարդկանց համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալուց հետո:

Այն մարդիկ, որոնք եկել են Աֆրիկայից կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել են Աֆրիկա մայրցամաքում, երկիր մուտք գործելուց առաջ պետք է տեղեկացնեն, որ եղել են այդ տարածքում, ունենան պատվաստման ամբողջական սխեմա, ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արված լինի երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ, երկիր ժամանելուն պես պետք է անտիգեն թեստ հանձնեն և կարանտին պահպանեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում