Եվրահանձնաժողովը ԵՄ-ին կառաջարկի դադարեցնել թռիչքներն Աֆրիկայի հարավից COVID-ի նոր շտամի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությանը (ԵՄ) կառաջարկի դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային մասի երկրների հետ՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճաով: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի՝ իր օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրահանձնաժողովն անդամ պետությունների հետ սերտ համակարգմամբ կառաջարկի ձեռնարկել անհետաձգելի արգելք եւ դադարեցնել ավիաթռիչքներն Աֆրիկայի հարավային տարածաշրջանից կորոնավիրուսի B.1.1.529 շտամի պատճառով»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский