Պոլիտեխնիկը Tech2Life նախաձեռնության շրջանակում սկսում է Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tech2Life նախաձեռնության Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ սկսում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ»-ը, որը եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։

«Մրցույթը տեղի կունենա երկու փուլով, հետևյալ անվանակարգերում՝

Աջակցող էլեկտրոնային սարքեր,

Աջակցող ծրագրեր։

Մասնակից թիմերը պետք է առաջին փուլում ներկայացնեն իրենց լուծումները սարքավորումային նախատիպերի կամ ծրագրային լուծումների տեսքով, իսկ երկրորդ փուլում հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, երեք օր անընդմեջ լուծեն և ժյուրիին ներկայացնեն իրենց լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:

Անվանակարգերի համար նախատեսված է՝ առաջին տեղ (1,500,000 ՀՀ դրամ), երկրորդ տեղ (1,250,000 ՀՀ դրամ) և երրորդ տեղ (1,000,000 ՀՀ դրամ) մրցանակային ֆոնդ։

Մրցույթի ազգային հաղթողը կարժանանա լրացուցիչ 2,500,000 ՀՀ դրամ մրցանակի։

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցել աջակցող տեխնոլոգիաներին ուղղված աքսելերացիոն ծրագրերի, ինչպես նաև ներկայացնել իրենց լուծումները պոտենցիալ ներդրողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Tech2Life նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել աջակցող տեխնոլոգիաների էկոհամակարգ, որը հետագայում կարող է կրկօրինակվել նաև այլ երկրներում: Այն միտված է օժանդակելու աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացմանը՝ հնարավորություն տալով ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեցողներին, ներառյալ տարեցներին, ապրել առողջ, արդյունավետ, անկախ, արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին:

Նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի«Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը կոչված է աջակցելու ՀՀ կառավարությանը հաշմանդամության գնահատման և ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում՝ ապահովելու համար հավասար հնարավորություններ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ նախարարությունների հետ սերտ գործընկերությամբ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում