Հայաստանում Covid-19-ի հետ մեկտեղ առկա է նաև սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համավարակին զուգահեռ նկատվում է նաև սուր շնչառական վարակների մեծ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների մոտ: «Ցավոք սրտի, այս տարի ունենք ընդհանուր սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական ինֆեկցիաների, վարակների մեծ նվազման, թե գրիպի, թե մնացած բոլոր հիվանդությունների առումով, ապա այս տարի ունենք համակցված իրավիճակ, մի կողմից սուր շնչառական վարակներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը»,-ասաց Ավանեսյանը:

Հանրապետական մահճակալային ֆոնդն ամբողջությամբ օգտագործվում է այս պահին:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր