Հայաստան

Երևանի քաղաքապետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատման օրինագծին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատման օրինագծին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն իր ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ ականատես է եղել ավտովթարի, որի հետևանքով ճանապարհին մեծ խցանում է առաջացել և ավտոբուսը չէր կարողանում անցնել։

 «Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է նախագիծ, որը նախատեսում է կարևոր փոփոխություն. ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը, այլապես նախատեսվում է տուգանք։ Սա կարևորագույն կետերից է, որը մենք փոխում են Երևանի ՏԻՄ օրենքով»,- ասել է  քաղաքապետը։

Նախագծով բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ տրանսպորտային միջոցն այն աստիճան է վնասված, որ հնարավոր չէ այն տեղափոխել առանց քարշակի օգնության։ Նախատեսվում է նաև, որ 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու դեպքում վթարի յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ կկիրառվի 30 հազար դրամ վարչական տուգանք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում