Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Երևանի ու Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը։
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար»,-ասել է Հաքան Ֆիդանը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։