Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին Երևանում զիջեց Սերբիայի հավաքականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2023 թվականի մինչև 21 տարեկանների առաջնության H խմբի որակավորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում ընդունել էր Սերբիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեների ընթացքում Սերբիայի ընտրանին տիրել էր նախաձեռնությանը: Խաղակեսի միջնամասում Հայաստանի ընտրանին թուլացրեց հյուրերի մեծ ճնշումը և երբեմն սուր հակագրոհում էր: 33-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո մրցակցի դարպասը գրավեց Ժիրայր Շաղոյանը, որը ըստ մրցավարի խաղից դուրս իրավիճակից էր, սակայն մրցավարը թերի գործեց:

Բայց Հայաստանի ընտրանին ընդամենը երկու րոպե անց կարողացավ կրկին գրավել մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Միքայել Միրզոյանը:

Երկրորդ կեսի մեկնարկում`56-րդ րոպեին, Սերբիան վերականգնեցին հաշվի տարբերությունը: Գլխով Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Ստրանիջա Էրակովիչը: Արագ հակագրոհներից մեկի ժամանակ Սերբիան առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Տերզիչը: Հյուրերը խաղի վերջնամասում խփեցին նաև երրորդ ու չորրորդ գնդակները: Գոլերն իր ակտիվում գրանցեցին Տեդիչը և Գավրիչը:

Հայաստան-Սերբիա`1:4:

Հաջորդ հանդիպումը Ռաֆայել Նազարյանի գլխավորած ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին` Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Հայերեն

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ