Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:

Հայերեն English Français Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ