Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ ամբողջ առաջին կեսի ընթացքում և տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվում իրացնել գոլային պահերը: Ընտրանին ըստ վիճակագրության 73 տոկոս առավելություն ուներ: Միայն խաղակեսի ավելացված րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ կեսում էլ նույն զարգացումներն էին` հավաքականը տիրում էր գնդակին և գրոհներ կազմակերպում, սակայն դրանք հստակ եզրափակող չկար: Եվ այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Ընդամենը մի քանի բացառիկ հակագրոհներից մեկի ժամանակ Լիխտենշտեյնը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նոա Ֆրիկը:

Ի վերջո` Կապառոսի թիմը խաղը բեկել չհաջողվեց` Հայաստան-Լիխտենշտեյն`1:1:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Երկու արտագնա խաղերում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի նախ Իսլանդիայի, հետո էլ Ռումինիայի հետ:

Հայերեն Français

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը