Միջազգային

Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղեւորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:

Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ժանդարմները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում